Իրանի զինվորականները հայտնել են ամերիկյան անօդաչու ինքնաթիռի ոչնչացման մասին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 5, 2011 9:57
Իրանի զինվորականները կիրակի օրը հայտարարել են, որ իսլամական հանրապետության օդային տարածքում ոչնչացրել են ամերիկյան անօդաչու ինքնաթիռ: Իրանական հեռուստաալիքի աղբյուրը հայտնել է, որ ամերիկյան RQ-170 անօդաչու սարքը, որը տեղանքի հետախուզում էր կատարում , ոչնչացվել է երկրի արևելքում:
Այս տարվա սկզբին Իրանի զինվորականները հայտարարել էին, որ Պարսից ծոցում ամերիկյան 2 անօդաչու սարք են ոչնչացրել, սակայն Պենտագոնն այդ տվյալները հերքել է:






Facebook
Tweet This
Email This Post
