Իտալիայի նոր վարչապետը, ճգնաժամային վիճակը հաշվի առնելով, հրաժարվել է աշխատավարձից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 5, 2011 9:36
Իտալիայի նոր վարչապետ Մարիո Մոնտին հրաժարվել է իր նախարարական աշխատավարձից` ճգնաժամի պատճառով: Կիրակի օրը նա ներկայացրել է ֆինանսական դժվարությունները հաղթահարելու նոր միջոցներ: Նրա խոսքով, մինչ հարկային ճնշումը խստացնելը, Իտալիայի կառավարությունը որոշել է քաղաքականությանը տրամադրվող ծախսերը կրճատել:
Կրճատվելու է վարչակազմը, «պատվավոր պաշտոններ են» հատկացվելու: Կաբինետի աշխատակիցները պարտավորվում են հարկային տեսչությանը տեղեկացնել ոչ միայն ընթացիկ ծախսերի, այլև անձնական ունեցվածքի ընդհանուր չափի մասին:






Facebook
Tweet This
Email This Post
