Անջելինա Ջոլիին դատի են տվել գրագողության համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 5, 2011 9:19

Ազգությամբ խորվաթ լրագրողն աստղին դատի է տվել` մեղադրելով գրագողության մեջ: Ճանաչված դերասանուհի ու 6 զավակի մայր Անջելինա Ջոլին ներքաշվել է  դատական քաշքշուկի մեջ: 36-ամյա գեղեցկուհուն մեղադրում են «Արյան ու մեղրի   երկրում»  ֆիլմի սցենարի գրագողության համար:

Ջոլին նաև ֆիլմի ռեժիսորն է ու պրոդյուսերը :

Խորվաթ լրագրող Ջեյմս Բրեդոկը նրա դեմ հայց է ներկայացրել.   իբր իր հոդվածը 2007-ին գաղափար է ծառայել Ջոլիի ծրագրին:  Ֆիլմի սյուժեն մի  մահմեդական բոսնիացի աղջկա մասին է, որը սիրահարվում է սերբ սպային, վերջինս էլ  հիասթափված է Բալկաններում  ազգամիջյան կռիվներից:

Բրեդոկի գործում գլխավոր հերոսուհին  մշտապես սպաների  կողմից բռնության է ենթարկվում ու, փաստացի,  սերբերի համակենտրոնացման ճամբարում ստրկության է մատնված: Այս իրադարձություններն են ֆիլմում, որի ռեժիսորը Ջոլին է:

Լրագրողն աստղից փոխհատուցում է  պահանջում բարոյական վնասի  դիմաց: Ջոլին առայժմ ոչ մի կերպ չի մեկնաբանել մեղադրանքը: Նրա ռեժիսորական առաջին փորձը կցուցադրվի դեկտեմբերի 23-ին  ԱՄՆ-ում:

 

Դիտվել է 1093 անգամ:
Print Friendly

Leave a Reply