Վարչապետի նստավայրից գողացել են Մադագասկարի թագավորների թագը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 5, 2011 9:14
Դեկտեմբերի 4-ին` վաղ առավոտյան, Մադագասկարի մայրաքաղաք Անտանարիվուի Անդաֆիավարատրա պալատում տեղակայված թանգարանից գողացել են մադագասկարյան թագավորների թագը:
Գողը թանգարան է սողոսկել` կոտրելով ապակին: Պաշտոնյաները նշել են, որ տվյալ թագն ամենակարևոր պատմական փաստն է եղել, որը XIX կիրառել են Մադագասկարը կառավարող թագավորների թագադրման ժամանակ:
Մինչ այս թագը պահպանվում էր Ռուվա ամրոցում, որը նույնպես գտնվում է Մադագասկարի մայրաքաղաքում: Սակայն, 1995-ին ամրոցում բռնկված հրդեհից չվնասված իրերը տեղափոխվել էին թանգարան` երկրի վարչապետի պաշտոնական նստավայր:
Թագի մասին տեղեկության համար կառավարությունը պարգև է խոստացել, որի չափը չի ճշգրտվում:






Facebook
Tweet This
Email This Post
