Դոմինիկյան Հանրապետության մոտ նավ է խորտակվել.90 մարդ անհետացել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 5, 2011 9:01

Դոմինիկյան հանրապետության մոտ նավ է խորտակվել, 90 մարդ  կորել է: Դոմինիկյան հանրապետությունից Պուերտո Ռիկո ուղղություն վերցրած նավը ստորջրյա խութի բախվելով երկու կես է եղել: 3 մարդ զոհվել է, 90-ը համարվում են  կորած: Ոչ մեծ նավը, որում 95 մարդ կար, ջրի հատակն է անցել Դոմինիկյան Նագուա քաղաքի մոտ:

Փրկարարական աշխատանքներում գործի են դրվել ուղղաթիռներ ու մոտորանավակներ: Ըստ տեղեկությունների`  նավում անօրինական  միգրանտներ են եղել, որոնք փորձել են Պուերտո  Ռիկո հասնել:

 

Դիտվել է 924 անգամ:
Print Friendly

Leave a Reply