Լատինական Ամերիկայի ու Կարիբյան ավազանի երկրները միավորվել են
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 5, 2011 8:36
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում ավարտվել է տարածաշրջանային գագաթնաժողովը, որի արդյունքը եղավ լատինաամերիկյան ու կարիբյան պետությունների խմբակցության ստեղծումը:
Նոր կազմակերպության անդամ են դարձել 33 երկրներ: Այս խմբակցությունը դարձել է արևմտյան կիսագնդի ամենախոշոր միությունը, որի կազմից բացակայում են ԱՄՆ-ն ու Կանադան:
Խմբակցության անդամ երկրների առաջին եռյակում Վենեսուելան, Չիլլին ու Կուբան են: Խմբակցության ժամանակավոր ղեկավարը Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերան է: Նրա խոսքով, հիմա ճիշտ ժամանակն է ակտիվանալու, «չէ որ XXI դարը լատինական Ամերիկայի ու Կարիբյան ավազանի երկրների դարաշրջանն է»:






Facebook
Tweet This
Email This Post
