Աֆրիկայի բնակիչները խուճապահար են բանանավարակի պատճառով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 5, 2011 8:34
Աֆրիկայի շատ բնակիչները, սեփական առողջության համար անհանգստությամբ պայմանավորված, այլևս բանան չեն գնում: Մասնավորապես, Մոզամբիկի խոշոր քաղաքներում այս շաբաթ այդ մրգի գները խիստ ընկել են: Մարդիկ խուճապահար են, քանի որ ինտերնետով լուրեր են տարածվել այն մասին, թե իբր ՀԱՀ-ի ու Մոզամբիկի բանանները վարակված են ահավոր necrotising fasciitis մանրէով, որը խժռում է մաշկը, ճարպն ու մկանային հյուսվածքը:
Մոզամբիկի գյուղնախարարությունը հատուկ հետաքննություն է կատարել ու հերքել լուրը: ՀԱՀ-ի ներկայացուցիչները նույնպես հայտարարել են, որ տեղեկությունն ընդամենը «չար կատակ» է:






Facebook
Tweet This
Email This Post
