Վրաստանը Սև ծովի ափին նոր քաղաք է կառուցելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 5, 2011 8:31

Վրաստանը  մտադիր է Սև ծովի ափին նոր քաղաք կառուցել, որի մտահղացումը նախագահ Սահակաշվիլուն է պատկանում: Նա հույս ունի, որ նոր քաղաքը կդառնա  Վրաստանի գլխավոր առևտրատնտեսական կենտրոնը:

«Այդ քաղաքը հնարավորություն կտա մոռանալ աղքատության մասին: Մենք արդեն բանակցել են Ասիայի ու Եվրոպայի ներդրողների հետ»,-պարզաբանել է Սահակաշվիլին:

Նախատեսվում է, որ արդեն 10 տարուց քաղաքը կդառնա բնակչության թվով երկրորդը երկրում: Նոր քաղաքի շինարարությունը սկսվելու է 2012-ին:

Դիտվել է 1081 անգամ:
Print Friendly

Leave a Reply