Դամասկոսն ու Անկարան ստեղծել են Ռազմավարական համագործակցության հանձնաժողով. վիզային ռեժիմը վերացավ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 17, 2009 12:35

syriaՍիրիան և Թուրքիան համաձայնել ստեղծել Ռազմավարական համագործակցության միջկառավարական հանձնաժողով, որն զբաղվելու է երկու երկրների միջև տրանսպորտային, էներգետիկ ու բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության խթանմամբ ու համատեղ ներդրումների իրականացմամբ:

Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Անկարայում Սիրիայի նախագահի և Թուրքիայի վարչապետի հանդիպմանը: Բաշար Ասադն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են նաև տարածաշրջանային ու արաբ-իսրայելական հակամարտությանն առնչվող հարցեր: Երկու երկրների արտգործնախարարներն ստորագրել են համատեղ հուշագիր` վիզային ռեժիմը վերացնելու շուրջ:

«Սանա» գործակալություն

Դիտվել է 1019 անգամ:
Print Friendly

Leave a Reply