Եգիպտոսի ընտրությունների առաջին փուլում հաղթեցին իսլամիստները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 4, 2011 17:01
Եգիպտոսի համընդհանուր ընտրությունների առաջին փուլում հաղթել են իսլամիստական կուսակցությունները, հաղորդում է Agence France-Presse-ը: Ըստ քվեարկության նախնական տվյալների, որոնք հրապարակվեցին այսօր, “Մահմեդական եղբայրների”ազատություն և արդարություն կուսակցությունը հավաքել է ձայների 36,62 տոկոսը, իսկ ծայրահեղ պահպանողական իսլամիստական կուսակցություն”Նուռը”` 24,36 տոկոս: Դրանցից հետո լիբերալ կոալիցիան է`”Եգիպտական բլոկը” ` 13,35 տոկոս ձայնով:
Քվեարկության արդյունքները վերջնական չեն և մինչև 2012 թ. հունվարի վերջ, երբ ընտրությունները կավարտվեն, դեռ քվեարկության երկու փուլ կա: Այսպիսով, դեռ վաղ է կանխագուշակել թե ով որքան տեղ կունենա պարլամենտում: Սակայն իսլամիստների արդյունքները վկայում են, որ նրանք մեծամասնություն կունենան:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, ընտրությունների հաջորդ փուլը կսկսվի դեկտեմբերի 5 –ին: Այս ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանը պետք է ընտրի100 հոգուց կազմված հանձնաժողով, ովքեր կգրեն Եգիպտոսի նոր սահմանադրությունը:
Եգիպտոսի ընտրությունները վերջին մի քանի տասնամյակում երկրի առաջին ժողովրդավարական ընտրություններն են: Հոսնի Մուբարաքին գցելուց հետո, ով իշխում էր 30 տարի, Եգիպտոսը ղեկավարում է Գերագույն ռազմական խորհուրդը: Ընտրությունների ընթացակարգը կվերջանա միչև 2012 թ. հուլիսը և այդ ժամանակ էլ ռազմական խորհուրդը խոստացել է անց կացնել նախագահական ընտրություններ, որից հետո իշխանությունը կփոխանցվի քաղաքացիական կառավարությանը:
Մուբարաքի ժամանակ իսլամիստները զրկված էին ձայնի իրավունքից և “Մահմեդական եղբայրների”գործունեությունը մասամբ կասեցված էր: Ինչ վերաբերում է “Նուռ” կուսակցությանը, որը հիմնականում բաղկացած է սալաֆիտներից, ապա այն երբեք չի մասնակցել Եգիպտոսի քաղաքական կյանքին:






Facebook
Tweet This
Email This Post
