Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

Պաշտոնական, Օրվա լուր | | December 4, 2011 16:36

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 4-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել: Այցի շրջանակներում վարչապետ Տիգրան Սարգսյանը կհանդիպի ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, ԵՄ առևտրի հանձնակատար Կարել դե Գուխտի հետ, Եվրոպական հանձնաժողովի զարգացման և համագործակցության դեպարտամենտի գլխավոր տնօրեն Ֆոկիոն Ֆոտիադիսի հետ:

Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

 

Դիտվել է 917 անգամ:
Print Friendly

Leave a Reply