The Beatles-ի ռուս ֆանատները խնդրել են Մակարտիին կատարել հատուկ երգ
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | December 4, 2011 14:21
The Beatles –ի ռուս երկրպագուները Պոլ Մակարտիին բաց նամակ են հղել` խնդրելով 2011թ. դեկտեմբերի 14 –ին կայանալիք համերգի իր երգացուցակում ներառնի “Monkberry Moon Delight” երգը: Մակարտիին ուղղված նամակը հրապարակվել է Beatles.Ru կայքում:
Նամակում ասված է, որ այդ երգի ընտրությունը պայմանավորված է Beatles.Ru կայքի կատարած հարցումներով, ինչպես նաև սոցիալական ցանցերում Մակարտիի երկրպագուների ցանկություններով: Նամակի հեղինակները նկատում են, որ սեր Մակարտիին կարող է զարմացնել այդ ընտրությունը, քանի որ “Monkberry Moon Delight”-ը շատ ճանաչված չէ և հաճախակի չի կատարվում համերգներին:
“Յոթանասունականներին ‘Monkberry Moon Delight’-ին ,անլեգալ թողարկվել էր ձայնապնակով և միլիոնավոր անգամներ լսվել էր մագնիտաֆոնի ձայնագրություններով: Նա փաստորեն դարձել էր Ձեր առաջին մենաերգը ԽՍՀՄ-ում և մինչ այժմ չի կորցրել իր ստատուսը”,- ասվում է Մակարտիին ուղղված նամակում:
Հատուկ երգի ընտրությունը, Մոսկվայում կայանալիք համերգին, կատարվել է քառասուն կոմպոզիցիաներից կազմված ցուցակի հիման վրա, որոնք Մակարտին չի կատարում “On the Run” շրջագայության ժամանակ, որի շրջանակներում նա գնալու է Մոսկվա: Քվեարկությունը կատարվել է Պոլ Մակարտիի Մոսկվայի այցելությունը կազմակերպած SAV Entertainment ընկերության օգնությամբ:
“Monkberry Moon Delight” երգը թողարկվել է Պոլ և Լինդա Մակարտիների համատեղ ալբոմում 1971 թ.: Սպասվում է,որ 2012 թ. ձայնասկավառակը կվերաթողարկվի:
Պոլ Մակարտիի համերգը Մոսկվայում կկայանա դեկտեմբերի 14-ին, “Օլիմպիական” սպորտկոմպլեքսում, “On the Run”շրջագայության շրջանակում:






Facebook
Tweet This
Email This Post
