Մեծ Բրիտանիան Ադրբեջանում կատարված ներդրումների ծավալով առաջատարն է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 17, 2009 12:51

uk-shopԲրիտանիան պահպանում է առաջատարի դիրքը՝ Ադրբեջանում կատարված ներդրումների ծավալով: Օգոստոսին արտասահմանյան ներդրումների ընդհանուր ծավալում նրա տեսակարար կշիռը կազմել է 47,3 տոկոս: Բրիտանական ներդրումները կազմել են 386,18 մլն մանաթ (10 դոլար=8 մանաթ). այս մասին չորեքշաբթի հայտնել է հանրապետության վիճակագրության պետական կոմիտեն: Օգոստոս ամսվա ընթացքում արտասահմանյան երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից Ադրբեջանի էկոնոմիկայում ներդրված միջոցների 85,9 տոկոսը` 701 մլն մանաթ, բաժին է ընկնում Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի Ճապոնիայի, Նորվեգիայի, Ֆրանսիայի, Չեխիայի և Թուրքիայի ներդրողներին:

Միջազգային ֆինանսական հաստատություններից ամենամեծ ծավալի ներդրումները կատարել է Համաշխարհային բանկը` 54,2 մլն մանաթի չափով, որի տեսակարար կշիռը կազմել է 6,6 տոկոս: Զարգացման ասիական բանկը Ադրբեջանում նախագծերի իրագործմանը  հունվար-օգոստոսին ուղղորդել է 22,22 մլն մանաթ (2,7 տոկոս), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը` 9,05 մլն մանաթ (1,1 տոկոս), Զարգացման իսլամական բանկը` 2,26 մլն մանաթ (0,3 տոկոս), Քուվեյթի տնտեսական զարգացման հիմնադրամը` 3,65 մլն մանաթ (0,5 տոկոս):

«Արմենպրես»

Դիտվել է 1132 անգամ:
Print Friendly

Leave a Reply