Այրվել են արտադրամասը և ցախանոցը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 4, 2011 10:33

Այսօր,ժամը 09.18-ին ահազանգ է ստացվել,որ  Արմավիր մարզի  Թաիրով գյուղի  Դրոյի փողոցում այրվում է փայտի արտադրամաս:   Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.53-ին, մարվել` 10.02-ին:

 

Այսօր,ժամը 05.14-ին ահազանգ է ստացվել,որ Երևանի  Սարի-Թաղի 19Ա փողոցի թիվ  2Ա տան բակում այրվում է ցախանոց:  Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Տարածքը հոսանքազրկելու նպատակով կապ է հաստատվել էլեկտրական ցանցի հերթապահ  Աբրահամյանի հետ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը05.49-ին, մարվել`06.04-ին: Այրվել են  Ա.Գրիգորյանին պատկանող ցախատունը`  30 քմ  մակերեսով, այնտեղ պահեստավորված վառելափայտ և տնտեսական իրեր` ՝ 3 խմ  և ցախատանը կից  Ս.Սուքիասյանին պատկանող տան տանիքը`  20 քմ մակերեսով:

Դիտվել է 899 անգամ:
Print Friendly

Leave a Reply