Ցխինվալում այրել են վրացական գրքերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 17, 2009 12:36

20090417015317grqerՎրաստանի արտգործնախարարությունը չորեքշաբթի վրդովմունք է հայտնել Ցխինվալի գրադարանում վրացական գրքերի հրկիզման փաստի կապակցությամբ:Իր մեկնաբանության մեջ Վրաստանի ԱԳ նախարարությունը, վկայակոչելով ռուսաստանյան ԶԼՄ-ներին, հաղորդում է, որ Ցխինվալի գրադարանում այրել են հարյուրավոր գրքեր, որպեսզի տեղ ազատեն Ռուսաստանից բերված գրականության համար:

«Պատմությունը հիշում է բարբարոսության այդօրինակ փաստեր»,- նշում է Վրաստանի ԱԳ նախարարությունը` հիշեցնելով, որ ժամանակին «հումանիստների ու փիլիսոփաների երկերը փոխարինվում էին նացիզմի ու սովետական գաղափարախոսության ջատագովների գործերով»:

«Արմենպրես»

Դիտվել է 1209 անգամ:
Print Friendly

Leave a Reply