Ռուսաստանցի բժիշկը ֆիզիկայի Նոբելյան մրցանակակիրներին դատի է տվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 3, 2011 23:46

Մոսկվացի բժիշկ թերապևտ Սերգեյ Պատալախը դիմել է մարդու իրավունքների եվրոպական դատարան ` 2011-ի ֆիզիկայի Նոբելյան մրցանակակիրների գրագողության մեղադրանքով: Պատալախի խոսքով, իր` 1995-ին գրած “հերքում նյուտոնին ու Էյնշտեյնին”  գրքում նա նոր ֆիզիկական տեսություն է շարադրել, որտեղ հաստատում է, որ շարժումն առանց արագացման սկզբունքորեն  անհնար է ու տիեզերքում բոլոր մարմինները արագացված  շարժվում են տիեզերական կենտրոնից դեպի  ոլորտ, ուր անհետանում են  ավարտական գամմա-բռնկումով: Դրանից, հեղինակի խոսքով, հետևում է, որ Տիեզերքի արագացված ընդարձակումը գրավիտացիայի փոխազդեցության արդյունք է և ոչ թե հանելուկային մութ էներգիայի, ինչպես հիմա են կարծում: Պատալախը մենագրությունը ավարտելուց հետո ուղարկել է ՌԴ նախագահի վարչակազմին, Ռուսաստանի ԳԱ, Արևմուտքի բոլոր առաջատար երկրներին, ինչպես նաև կառկառուն քաղաքական գործիչներին: Այս մենագրությունից բացի, Պատալախը գրել է նաև ՁԻԱՀ-ի բուժմանը նվիրված աշխատություն (հեղինակն առաջարկում է այդ հիվանդությունը բուժել թթվածնի հոմեոպաթիկ չափաբաժիններով): Պատալախի գիրքը, որն ընդամենը 20 էջից է, 2002-ին հրատարակվել է  Դոնի-Ռոստովում, “Նոր գիրք” հրատարակչությունում:

Ֆիզիկայի 2011-ի Նոբելյան մրցանակի են արժանացել ամերիկացիներ Սոլու Պերլմուտերուն և Ադամ Ռիսը, ինչպես նաև` ավստրալացի Բրայան Շմիդտը: Ուսումնասիրելով գերնոր Ia տեսակը, նրանք հայտնաբերեցին, որ Տիեզերքն ընդարձակվում է արագացումով:

 

Դիտվել է 1085 անգամ:
Print Friendly

Leave a Reply