Իտալիայում երեք եղբայրները նույն ժամանակամիջոցում ինֆարկտ են ստացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 3, 2011 22:32

Իտալիայում 3 հարազատ եղբայրները միաժամանակ ինֆարկտ են ստացել: Նրանցից երկուսը, որ այդ պահին միասին էին, մահացել են: 53-ամյա Ալբերտո Գարոֆալոնն ու նրա 45-ամյա եղբայրը` Գվիդոն կանանց ու երեխաների հետ Էթնայի ստորոտում պիկնիկի էին, երբ հանկարծ փոքր եղբայրը վատ է զգացել ու ընկել: Մոտ եկած ավագ եղբայրը,  ձեռքը դեպի կուրծքն է տարել ու  անգիտակից ընկել: Ուղղաթիռներով տեղ հասած բժիշկներն ընդամենն արձանագրել են երկուսի մահը` միոկարդի սուր ինֆարկտի  պատճառով :Նույն ժամանակահատվածում ինֆարկտ է ստանում նրանց երրորդ եղբայրը, որը հիվանդանոցում գտնվող մորն այցելության էր գնացել: Բուժանձնակազմը տղամարդուն իսկույն ինտենսիվ թերապիայի բաժանմունք է տեղափոխել ու անմիջապես բուժմիջամտության շնորհիվ վերջինս կենդանի է մնացել:Ներկայումս մասնագետներն ուսումնասիրում են այս ուշագրավ դեպքը, որի նմանը ոչ մասնագիտական բժշկության և ոչէլ անձնական պրակտիկայում չի հանդիպել:

 

Դիտվել է 1335 անգամ:
Print Friendly

Leave a Reply