Իրանցի դիվանագետները հեռացել են Մեծ Բրիտանիայից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 3, 2011 21:58

Իրանական կողմի բոլոր աշխատակիցները երկրի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգի պահանջից հետո ուրբաթ օրը հեռացել են Մեծ  Բրիտանիայից: Պահանջը որը պայմանավորված էր Իրանում բրիտանական դեսպանատան վրա երիտասարդների հարձակմամբ: Ջարդարարների դժգոհության պատճառը Իրանի նկատմամբ Լոնդոնի ընդունած նոր սանկցիաներն են: Նրանք ջարդել են դեսպանատան ապակիները, այրել բրիտանական դրոշը, ու  Բրիտանիայի երկու քաղաքացու  պատանդ են վերցրել որոնք որոշ  ժամանակ անց ազատ են արձակվել: Դրանից հետո Հեյգը հայտարարել էր, որ իրանական իշխանությունները չէին կարող չիմանալ դեսպանատան վրա հարձակման մասին: Մեծ Բրիտանիայի ներկայացուցչությունը փակվել էր Թեհրանում, իսկ բրիտանացի դիվանագետները տուն էին ուղարկվել:  Իրանի դեպքերից հետո իրենց դիվանագետներին հետ կանչեցին Ֆրանսիան, Գերմանիան ու Նիդեռլանդները:

 

 

Դիտվել է 1075 անգամ:
Print Friendly

Leave a Reply