“Երևան Սիթի Տուր”–ը` հաշմանդամներին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 3, 2011 21:42


Երևանի քաղաքապետարանը, դեկտեմբերի 3–ին աշխարհում նշվող սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց օրվա նախօրեին, քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ”Երևան Սիթի Տուր'” ծրագրի երկժամանոց անվճար էքսկուրսիա է կազմակերպել “Փրկություն”հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոնի շուրջ 50 շահառուների համար: Կենտրոնի անդամները շրջել են Երևանի տեսարժան վայրերով` զուգահեռաբար լսելով մայրաքաղաքի մասին պատմական, մշակութային հետաքրքիր ակնարկներ: Անվճար էքսկուրսիան ” Երևան Սիթի տուրի” սոցիալական ուղղվածության շարունակական միջոցառումներից հերթականն էր, որի նպատակը սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների ու երիտասարդների` որպես հասարակության լիիրավ անդամների իրավունքների մասին հանրությանը իրազեկելն էր:Երևանի քաղաքապետրանի պատասխանատուները վստահեցնում են, որ սոցալական ուղղվածության նմանատիպ միջոցառումները շարունակական են և պարբերական բնույթ են կրելու:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1258 անգամ:
Print Friendly

Leave a Reply