Վատիկանը յոգան սատանիզմ է համարել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 3, 2011 20:38

Վատիկանի գլխավոր էկզորցիստ հայր Գաբրիել Ամորտը յոգան սատանիզմի կարգն է դասել.85-ամյա հոգևորականը կարծում է, որ յոգան չարի ճանապարհ է: Հայր Ամորտի կարծիքով, միայն սկզբում է յոգան անվնաս  թվում, քանի որ մարմնի թուլացում է ենթադրում, սակայն իրականում դա սատանայի գործ է, քանի որ այն կապված է արևելյան կրոնների հետ, որոնք հիմնված են  հոգու վերաբնակեցման` ռեինկարնացիայի սուտ հավատքի վրա: Նա կարծում է, որ պետք է յոգայից հեռու մնալ: Բացի այդ հոգևորականը սատանայական  է համարել նաև Հարրի Փոթերի մասին գրքերը: Նրա կարծիքով, դրանք մոգության, հետևաբար` սատանայի  մոտ տանող գրքեր են: Յոգայի իտալական ասոցիացիան հոգևորականի հայտարարությունը վրդովեցուցիչ է համարել, քանի որ նրանց վստահեցմամբ, յոգան կրոնի գործնական դրսևորում չէ: Օրերս մի հայտարարություն է արել նաև Վատիկանի առաջատար աստղագետ Գայ Կոնսոլմանոն: Բրիտանական գիտական փառատոնի ժամանակ ելույթ ունենալով, նա հավատացրել է, որ Վատիկանը արտերկրային քաղաքակրթություններին լոյալ է վերաբերում, ավելին ինքը պատրաստ է մկրտել նրանց, սակայն եթե վերջիններս (այլմոլորակայինները) իրենք խնդրեն այդ մասին:

 

Դիտվել է 1515 անգամ:
Print Friendly

Leave a Reply