Բռնաբարության տեսարաները «կերտում են» ապագա բռնաբարողին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 3, 2011 17:35

Երիտասարդների կողմից տարեց կանանց նկատմամբ իրականացվող սեռական բռնության հիմքում ընկած է հասակակիցների հետ շփվելու պակասը: Այդ երիտասարդները չեն կարողանում հարաբերություններ կառուցել հասակակիցների հետ, իսկ տարեցների հետ հեշտությամբ են կարողանում մտերմանալ, որից հետո էլ իրականացնել իրենց ծրագիրը: Այս մասին դեկտեմբերի 3-ին կայացած ասուլիսի ընթացքում նշեց սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը’ հավելելով, որ շփվելու պակասը պատճառներից մեկն է միայն. չի կարելի չխոսել նաեւ այդ մարդկանց հոգեկան շեղումների մասին:

Սեքսոպաթոլոգի խոսքով’ բռանաբարողների հոգեբանությունը մինչեւ վերջերս դեռեւս ուսումնասիրված չի եղել, սակայն կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրանց գլխուղեղում կա որոշակի շեղում: «Նրանց գլխուղեղում սեռական վարքի համար պատասխանատու հորմոններն ուրիշ անատոմիական կառուցվածք ունեն»,- ասաց նա:

Շահրամանյանը նաեւ կոչ արեց ծնողներին ուշադիր լինել, թե ինչպիսի հաղորդումներ եւ ֆիլմեր են նայում իրենց երեխաները: «Ապագա բռնաբարողներ կարող են դառնալ նաեւ նրանք, ովքեր ականատես են լինում բռնաբարության դեպքերի»,- ասաց սեքսոպաթոլոգը:

Արմենպրես

Դիտվել է 1082 անգամ:
Print Friendly

Leave a Reply