Փախուստի դիմած վարորդը ներկայացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 3, 2011 14:49
Ինչպես տեղեկացրել էինք՝ դեկտեմբերի 1-ի գիշերը, ժամը 1-ի սահմաններում, Մխիթար Հերացու փողոցից դեպի Խանջյան փողոց տանող ստորգետնյա ճանապարհին իրար էին բախվել «ԶԱԶ-ՍԵՆՍ» և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԶԱԶ-ՍԵՆՍ» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, իսկ «Մերսեդես-Բենց»-ի վարորդը, թողնելով ավտոմեքենան՝  դեպքի վայրից դիմել էր փախուստի:
Նույն օրը հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ «ԶԱԶ-ՍԵՆՍ»-ի վարորդը՝ 58-ամյա Ռազմիկ Սուքիասյանը, հիվանդանոցի  վերակենդանացման բաժնում, գիտակցության չգալով, մահացել է:
Ոստիկանության Մարաշիբաժանմունքի ծառայողները պարզել են փախուստի դիմած վարորդի ինքնությունը՝ Երևանի բնակիչ, 39-ամյա Արտակ Խաչատրյան, որը ներկայացել է ոստիկանություն և խոստովանական ցուցմունք տվել:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 717 անգամ:
Print Friendly

Leave a Reply