Ավազակային հարձակում`«Հայփոստի» թիվ 14 բաժանմունքի վրա

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 3, 2011 14:39

Այսօր՝ դեկտեմբերի 3-ի առավոտյան, ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Շիրվանզադեի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Հայփոստի» թիվ 14  բաժանմունքում ավազակային հարձակում է կատարվել:

Դեպքի վայր մեկնած ոստիկանները  պարզել են, որ ժամը 8-ի սահմաններում, դեմքը հագուստով փակած անձը մտել է փոստային բաժանմունք և դանակի սպառնալիքով փոստային բաժանմունքի պետի ձեռքից հափշտակելով ինկասացիոն պարկը, որի մեջ եղել է 27.117.000 դրամ` դիմել էփախուստի:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի հատկանիշներով:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ
Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 836 անգամ:
Print Friendly

Leave a Reply