Տղան ինքնագլուխ վերցրել է հոր հրացանը և վիրավորվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 3, 2011 14:38
Դեկտեմբերի 2-ին, ժամը 21-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Դարակերտ գյուղի բնակիչ, 17-ամյա Արամ Ա.-ն:
Ոստիկանները պարզել են, որ ժամը 19-ի սահմաններում տղան ինքնագլուխ վերցնելով հոր անվամբ գրանցված, մետաղյա պահարանում պահվող «Տուլա» տիպի երկփողանի հրացանը՝ փորձել է կրակել տան շրջակայքում թափառող շան ուղղությամբ, սակայն տան մոտով անցնող ջրատարի վրայով ցատկելիս՝ հրացանը կրակվել է, ինչի հետևանքով նա ստացել է նշված վնասվածքը:
Հրացանն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Դիտվել է 705 անգամ:
Print Friendly

Leave a Reply