Ոստան և Հայանիստ գյուղերում մեքենաներ են բախվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 3, 2011 14:09
Դեկտեմբերի 2-ին, ժամը 22-ի սահմաններում, Ոստան գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-21011» և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-21011»-ի վարորդն ու նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Դեկտեմբերի 2-ին, ժամը 19-ի սահմաններում, Հայանիստ գյուղում իրար են բախվել «ԳԱԶ-3102» և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ԳԱԶ-3102»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Երկու դեպքերի առնչությամբ էլ կատարվում է քննություն:
Դիտվել է 724 անգամ:
Print Friendly

Leave a Reply