Սեբաստիայի փողոցում երկու ավտոպատահար է տեղի ունեցել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 3, 2011 14:06
Դեկտեմբերի 2-ին, ժամը 11-ի սահմաններում, «Օպել Կալիբրա» մակնիշի ավտոմեքենան Սեբաստիայի փողոցում բախվել է մայթեզրին կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Կալիբրայի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեկտեմբերի 3-ի գիշերը, ժամը 00.10-ին, «Հյունդայի Տուսկոն» մակնիշի ավտոմեքենան Սեբաստիայի փողոցում բախվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Մերսեդես Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Երկու դեպքերի առնչությամբ էլ կատարվում է քննություն:
Դիտվել է 655 անգամ:
Print Friendly

Leave a Reply