Հարգանքի տուրք մատուցվեց Մովսես Գորգիսյանի հիշատակին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 3, 2011 13:53

Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան 50-րդ տարեդարձի կապակցությամբ դեկտեմբերի 3-ին հարգանքի տուրք մատուցվեց «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրում: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Զինված ուժերի ղեկավար կազմը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Մովսես Գորգիսյանի ընտանիքի անդամները, զինակից ընկերները ծաղկեպսակ եւ ծաղիկներ զետեղեցին Գորգիսյանի շիրիմին եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի մոտ:

«Որպես ժամանակակից’ Մովսեսը շատ զորեղ դեր ունեցավ ազատագրական պայքարում. նա մեծացավ մեր ժողովրդի աչքի առջեւ: Ժողովուրդը սիրեց նրան, հարգեց եւ վսատահեց, քանի որ հասկացավ’ Մովսեսի խոսքն ու գործը ներդաշնակ են»,- ասաց Մովսես Գորգիսյանի կինը’ Ռուզաննա Գորգիսյանը:

Մովսես Գորգիսյանն առաջինն էր, ով անկախության հրապարակում բարձրացրեց անկախության եռագույնը: Նա մահացավ Երասխավանում’ թշնամու գնդակից 1990 թ.-ի հունվարի 19-ին: Մովսես Գորգիսյանի աճյունն ամփոփված է հայերի համար խորհրդանշական վայրում’ Մեծ եղեռնի զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

 

Դիտվել է 904 անգամ:
Print Friendly

Leave a Reply