Ռուսաստանում «լռության օր» է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 3, 2011 13:49

Ռուսաստանում դեկտեմբերի 3-ին հայտարարված է «լռության օր»’ կապված դեկտեմբերի 4-ին երկրում կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպես»-ը’ վկայակոչելով http://www.itar-tass.com/-ը, օրենսդրության համաձայն’ քվեարկության նախորդ օրն արգելվում է քարոզչություն, կուսակցական ակցիաների եւ ցույցերի անցկացում: Օրենսդրական նման դրույթ առկա է աշխարհի շատ երկրներում, որը նպատակ ունի ընտրողին հնարավորություն տալ վերջնական որոշում կայացնել:

Ռուսաստանի Պետական դումայի ընտրություններին կմասնակցեն 7 կուսակցություններ’ առաջատար ուժ համարվող «Եդինայա Ոոսիա»-ն, Լիբերալ-դեմոկրատական, ՌԴ կոմունիստական կուսակցությունները, «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ն, «Յաբլոկո»-ն, «Պրավոյե դելո»-ն ու «Պատրիոտի Ռոսիի»ե-ն: Դաշնային ցուցակներում ընդգրկված են 3000 պատգամավորներ: Ընտրություններին կհետեւեն 650 միջազգային դիտորդներ տարբեր երկրներից, այդ թվում’ Հայաստանից:

ՌԴ քաղաքացիների համար Հայաստանում կբացվի երկու ընտրատեղամաս. 5015 ընտրատարածքը կբացվի ՌԴ դեպանատան տարածքում’ քաղաք Երեւան, Գրիգոր Լուսավորիչ 13 Ա հասցեում: 5020 ընտրատարածքը կբացվի Գյումրիում’ՌԴ գլխավոր հյուպատոսության տարածքում’ Գարեգին Նժդեհ 1 հասցեում: Քաղաքացիներին խնդրվում է իրենց հետ վերցնել ՌԴ վավեր անձնագրեր:

 

Դիտվել է 684 անգամ:
Print Friendly

Leave a Reply