Օտարերկրյա սպաները Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում դասախոսություն են անցկացրել

Պաշտոնական, Օրվա լուր | | December 3, 2011 13:44

Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը Երևանում էին գտնվում ՀՀ ռազմակրթական բարեփոխումներին օժանդակող միջազգային փորձագիտական խմբի լեհ և ռումինացի դասախոսները: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպայական կադրերի որակավորման բարձրացման կենտրոնի «կապիտան» հաստիքապաշտոնային դասընթացների ունկնդիրների հետ եռօրյա պարապմունքներին հրավիրված օտարերկրյա սպաները դասախոսություններ անցկացրեցին «առաջնորդություն» և «մարտավարություն» թեմաներով: Պարապմունքերի ժամանակ ուսանողները ծանոթացան «Ղեկավարում առաջադրանքի միջոցով» փիլիսոփայության, անձնակազմի և ստորաբաժանումների առաջնորդման սկզբունքներին, շտաբային ընթացակարգերին, պաշտպանողական և հարձակողական գործողությունների հիմունքներին:

Դասավանդման մեթոդաբանության հարցերով լեհ և ռումինացի դասախոսները քննարկումներ անցկացրեցին նաև Ռազմական ինստիտուտի դասախոսական ու մեթոդական կազմերի հետ:

 

 

Դիտվել է 905 անգամ:
Print Friendly

Leave a Reply