ՏԿՆ-ն կոչ է անում վարորդներին Վերին Լարսի ուղղությամբ շարժվել ճանապարհների վիճակի մասին պաշտոնական տեղեկություն ստանալուց հետո

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 3, 2011 13:27

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարար Ռամազ Նիկոլայիշվիլիի հանձնարարականով այսօրվանից Վերին Լարսի անցակետում գտնվող հայ բեռնափոխադրողների բեռնատար մեքենաները հայկական կողմի տրամադրած հատուկ ծանրաքարշ մեքենաների օգնությամբ սկսել են տեղաշարժվել: Այս մասին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի հետ հեռախոսազրույցում հավաստիացրել է Ռամազ Նիկոլայիշվիլին:

Վերին Լարսի անցակետում առատ ձյան եւ բքի պատճառով մնացած մեքենաներն ամբողջությամբ կտեղափոխվեն առաջիկայում` նշված ճանապարհի խնդիրների լուծման համար հայ-վրացական համատեղ ձեռնարկության ստեղծումից հետո, որի նպատակով այս պահին Վրաստանում ընթանում են քննարկումներ` հայ եւ վրացի մասնագետների միջեւ:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին Վերին Լարսի ուղղությամբ տեղաշարժվել միայն ճանապարհների վիճակի մասին պաշտոնական տեղեկություն ստանալուց հետո, որը պարբերաբար հաղորդվում է նախարարության կողմից, եւ այդ ինֆորմացիան տեղադրվում նախարարության պաշտոնական կայքէջում:

 

Դիտվել է 838 անգամ:
Print Friendly

Leave a Reply