Հենրիխ Մխիթարյանը` գոլի հեղինակ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 3, 2011 12:13

Դոնեցկի «Շախտյորը» ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 19-րդ տուրում 5:0 հաշվով հաղթեց Կիևի  «Արսենալին»: Երրորդ գնդակը մրցակցի դարպասը խփեց Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը:

«Շախտյորը» վաստակած 48 միավորով  գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Կիևի «Դինամոն», որն ունի 46 միավոր, 19-րդ տուրի շրջանակում դեկտեմբերի 5-ին կմրցի իր կազմում Հայաստանի հավաքականի երեք խաղացող ունեցող Դոնեցկի «Մետալուրգի» հետ:

Դիտվել է 818 անգամ:
Print Friendly

Leave a Reply