The Sun. Քիմ Քարդաշյանի պատմությունը` սկսած նրա պապից

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 3, 2011 1:03

Բրիտանական The Sun տաբլոիդը մի աբողջ հոդված է նվիրել Քիմ Քարդաշյանի ընտանիքի պատմությանը: Պարբերականի լրագրողը եղել է այն գյուղում, որտեղից սերում են  հայազգի հայտնի հեռուստաաստղի արմատները: Նրկայացված են նաեւ Քարդաշյանի հայրենի գյուղի լուսանկարները:

Պարբերականը տեղեկացնում է, որ ամերիկյան հեռուստատեսության  հայտնի աստղի նախապապը Թուրքիայի արեւելքում, Հայաստանի հետ ներկայիս սահմանից ոչ հեռու գտնվող Կարակալե գյուղից է սերում. «Եվրոպայի Արեւելքում գտնվող աղքատության մեջ թաղված հենց այս գյուղից է Քարդաշյանի աստավածավախ  ընտանիքը փախել, երբ  գյուղի բնակիչների վրա կուտակվել են պատմության ամենամեծ ողբերգության «մութ ամպերը»,-գրում է հոդվածի հեղինակը:

Երբեմնի հայկական գյուղի բնակիչներից մեկը մատնացույց է արել մզկիթը, որի  տեղում ժամանակին եկեղեցի է եղել: «Այստեղ ինչ-որ ժամանակ քրիստոնյաներ են ապրել»,-ասել է նա: «Ես հարցրեցի` արդյոք եղե՞լ է արյունահեղություն, սակայն մեզ ուղեկցող  ավտոմատավոր թուրք զինվորն ասաց, որ չպատասխանի այդ հարցին»,-գրում է  հոդվածի հեղինակ Օլիվեր Հարվին:

Քիմ Քարդաշյանի նախապապի ծնողները, ովքեր եղել են մոլոկանության ուղղություններից մեկի` «պրիգուններ» աղանդի հետեւորդներ, այդ վայրը լքել են մինչեւ Հայոց ցեղասպանությունը` 1913 թ. աշնանը: Իրենց որդու` Թաթոսի հետ նրանք ուղեւորվել են Լոս Անջելես: Այնտեղ Թաթոսը փոխել է իր անունը` դառնալով Թոմ, եւ սկսել է զբաղվել աղբահանությամբ: Նա ամուսնացել է կարակալեցի մեկ այլ փախստականի` Համաս Շաքարյանի հետ, իսկ հետո սկսել է զբաղվել մսամթերքի արտադրությամբ:

Քիմ Քարդաշյնաի պապին` Արթուրին է պատկանել Կալիֆոռնիայի ամենախոշոր մսամթերքի կոմբինատը: Հեռուստաաստղի հայրը` Ռոբերտը, եղել է շոու-բիզնեսի աստղերի փաստաբան: Նա մահացել է 2003թ. քաղցկեղից:

Իր հոդվածում հեղինակը գրում է, որ Կարակալեի շատ բնակիչներ  չէին լսել իրենց աստղային համերկրացու մասին: «Մեզ համար մեծ անակնկալ է, որ Քարդաշյանը սերում է մեր գյուղից,  մենք շատ կցանկանայինք, որ նա մեզ հյուր գար»,-ասել է համագյուղացիներից մեկը:

NEWS.am

 

Դիտվել է 1332 անգամ:
Print Friendly

Leave a Reply