Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սլեյմանը տիկնոջ՝ Վաֆաա Սլեյմանի հետ ժամանում է Հայաստան

Պաշտոնական, Օրվա լուր | | December 2, 2011 19:45

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 8-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սլեյմանը տիկնոջ՝ Վաֆաա Սլեյմանի հետ:

Այցի ընթացքում Լիբանանի նախագահը հանդիպումներ կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, օրենսդիր և գործադիր իշխանությունների ղեկավարների, ինչպես նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Նախատեսվում է նաև հայ-լիբանանյան համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք փաստաթղթերի ստորագրման արարողություն:

 

Դիտվել է 979 անգամ:
Print Friendly

Leave a Reply