Նոյեմբերի 26-ին կկայանա «Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնը. հավաքված գումարի մեծ մասը կներդրվի Շուշիում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 16, 2009 18:42
d5a1d680d5a1-d5bed5a1d680d5a4d5a1d5b6d5b5d5a1d5b6

Արա Վարդանյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի այս տարվա դրամահավաքի 70 տոկոսն ուղղվելու է Շուշիի վերակառուցմանը, իսկ մնացած 30 տոկոսը` Հայաստանում նախատեսված ծրագրերին:

Ինչպես տեղեկացրեց հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Արցախում շարունակվում են իրականացվել մի շարք ծրագրեր. Ստեփանակերտում վերակառուցվում է թիվ 11 դպրոցը, Գիշի, Ճարտար, Սպիտակաշեն և Վաղուհաս համայնքներում կառուցվում են նոր դպրոցներ: Ստեփանակերտում կառուցվում է նաև հիվանդանոց, մանկապարտեզ եւ մարզդապրոց:

Տող, Մեծ Թաղլար, Ազոխ և Դրախտիկ համայնքներում կատարվում է ջրամատակարարման համակարգի վերակառուցում:

Հիմնադրամի տնօրենը տեղեկացրեց նաև, որ իրենք արդեն սկսել են նախապատրաստվել նոյեմբերի 26-ին կայանալիք հերթական հեռուստամարաթոնին, որից 3 օր առաջ էլ մարաթոն կանցկացվի նաև Եվրոպայում:

«Նախատեսում ենք այս տարի գերազանցել նախորդ տարվա գումարի չափը, իսկ թե ինչպիսի ազդեցություն կունենա դրամահավաքի վրա համաշխարհային տնտեսական ճգնաժամը, դա կերևա մարաթոնից հետո»,- ասաց Վարդանյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ այս տարի Հայաստանում և Ռուսաստանում կազմակերպվելու են դրամահավաքի նոր ձևեր:

Դիտվել է 1165 անգամ:
Print Friendly

Leave a Reply