ԱՄՆ դեսպանը բացում է աշխատանքային տոնավաճառը
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | December 2, 2011 19:08
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոհն Հեֆերնը բացման խոսքով հանդես եկավ Երևանի «Կոնգրես» հյուրանոցում կայացած աշխատանքային տոնավաճառում: Տոնավաճառը կազմակերպվել էր Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի կողմից՝ օգնելու ԱՄՆ փոխանակման ծրագրերի հայ շրջանավարտներին ընտրել պոտենցիալ գործատուների:
Դեսպան Հեֆերնը ողջունեց աշխատանք փնտրողներին, ինչպես նաև 30 ընկերությունների ներկայացուցիչներին, որոնք փնտրում են որակավորված դիմորդներ աշխատանքի և պրակտիկայի համար: Մասնակից ընկերությունների թվում էին Ամերիա բանկը, Օրանժ Արմենիա, Աշտարակ կաթ, ԱրմՆյուզ ընկերությունները, Կենտրոնական բանկը, Սպորտի և երիտասարդության նախարարությունը, Կոնգրես հյուրանոցը, Նաիրի ապահովագրական ընկերությունը:
Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան հիմնադրվել է 2010թ. փետրվարին և գործում է ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Ասոցիացիան ԱՄՆ կրթական և մասնագիտական փոխանակման ծրագրերի հայ շրաջանավարտների ցանց է: Լրացուցիչ ինֆորմացիայի համար կարող եք այցելել www.usaaa.am կայքը:






Facebook
Tweet This
Email This Post
