Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնը (CARD) և ԱՄՆ դեսպանատունը անցկացնում են գինու և պանրի համտես-երեկո

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 2, 2011 19:04

 

Դեկտեմբերի 2-ին կայացավ Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի և ԱՄՆ դեսպանության գինու և պանրիամենամյա համտես-երեկոն: Ամեն տարի այս միջոցառման ժամանակ մանրածախ վաճառք իրականացնողները,ռեստորանային գործով զբաղվողները, տեղացի մատակարարներն ու օտարերկրացիները համտեսում են հայաստանյան արտադրողի գինիների և  պանրի տեսականին, սրանք այն արտադրողներն են, որոնքաջակցություն են ստացել Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի կողմից:Այս տարի 8 գինեգործականընկերություն և  10 պանրագործարան ներկայացրել էին 25 տեսակի հայկական գինի  ու 14 տեսակի տեղականարտադրության պանիր:  Պանրի տեսականին նեռարում էր` Ռիկոտա, Գաուդա, խինկալի պանիր, կապուտ պանիր, Թոմմի այծի պանիր և ֆետա տեսակի այծի պանիր:   Ներկայումս ԱԳԶԿ-ն (CARD)  հիմնադրամը համագործակցում է 36 պանրագործարանի և 12 գինեգործարանի հետ:

Մասնակիցները համտեսեցին նաև աղանդերային գինի և Արկոլադ ընկերության շոկոլադները, որը օգտագործելով տարբեր տեսակի մրգաչրեր արտադրում է յուրօրինակ աղանդերներ տաղական և արտասահմանյան շուկաների համար:

Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնը  աջակցում է գյուղացիական տնտեսություններին ուագրոբիզնեսներին` սննդամթերքի ու հարակից ապրանքների արտադրության ու շուկայահանման հարցում:Կենտրոնի  աջակցությունն ուղղված է եկամուտի աճի խթանմանը թե՛ գյուղի, և թե՛ ագրոբիզնեսի մակարդակում,և աշխատելով ուղղակիորեն ֆերմերային տնտեսությունների հետ` կենտրոնն օգնում է  վերջիններիսաշխատանքը  վերածել շահութաբեր և արժեքավոր արտադրանքի:


 

Դիտվել է 1359 անգամ:
Print Friendly

Leave a Reply