ԱԺ մշտական հանձնաժողովի նիստը` ԱԻՆ-ում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 2, 2011 16:44

Դեկտեմբերի 2-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվեց Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը։

Օրակարգի հարցերի շարքում ընդգրկված էր նաև «Հայաստանի փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկումը։

ԱԻ Նախարարի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին նախարարության շենքում, եղան ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում, ծանոթացան կենտրոնի կառուցվածքին, ընթացիկ աշխատանքին, տեխնիկական հնարավորություններին և կիրառվող ծրագրերին, հետևեցին ԱԻՆ բարձրահարկ սեյսմակայուն նորակառույցի շինարարության ընթացքին։

 

Դիտվել է 819 անգամ:
Print Friendly

Leave a Reply