Դոդոշները կփրկեն մարդկությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 2, 2011 16:46

Բրիտանացի փորձագետները վստահեցնում են, որ  դոդոշներն ավելի զգայուն են մոտեցող երկրաշարժի նկատմամբ, քան նույնիսկ ամենակատարյալ համակարգերը: Մասնագետ կենսաբանների կարծիքով, նման զգայնությամբ օժտված են կենդանի շատ օրգանիզմներ, որոնք բնակվում են անմիջականորեն ստորգետնյա ջրերում ու կարողանում են զգալ ջրի    բաղադրության մեջ առկա ոչ մեծ քիմիական փոփոխությունները: Հենց դրանով էլ կարելի է բացատրել այն փաստը, որ  Կենտրոնական Իտալիայում 2008-ի մահաբեր երկրաշարժից մի քանի օր առաջ դոդոշների մեծ գաղութներ լքեցին տեղանքը: Եթե միշտ հսկողության տակ առնվեն դոդոշներն ու նրանց վարքագիծը, ապա կարելի է կանխագուշալկել երկրաշարժը շատ ավելի վաղ, քան դա կարելի է անել տեխնիկայի միջոցով:

 

Դիտվել է 1221 անգամ:
Print Friendly

Leave a Reply