Ճանաչում եք արդյո՞ք

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 2, 2011 16:35
Դեկտեմբերի 1-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Չարենցավան քաղաքից բերման են ենթարկել 22-ամյա Սևակ Սարգսյանին:
Պարզվել է, որ նա նոյեմբերի 23-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Երևանի Աբովյան և Կորյուն փողոցների խաչմերուկի մոտ ձեռքով հարվածելով 24-ամյա մի աղջկա գլխին՝ հափշտակել է նրա ձեռքի պայուսակը, սակայն ճանապարհին գցել է գետնին և դիմել փախուստի:
Ոստիկանները հիմնավոր կասկածներ ունեն, որ Սարգսյանը հնարավոր է կատարած լինի այլ կողոպուտներ ևս: Ովքեր տուժել են նրա գործողություններից՝ կարող են դիմել ոստիկանության Կենտրոնականի կամ մոտակա բաժին:
Դիտվել է 1044 անգամ:
Print Friendly

Leave a Reply