Տարոն Մարգարյանը հանդիպել է Մանկական Եվրատեսիլի պատվիրակության անդամներին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | December 2, 2011 16:33

Երեւանի  քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է դեկտեմբերի 3-ին մայրաքաղաքում անցկացվող 9-րդ “Մանկական Եվրատեսիլ” երգի մրցույթի պատվիրակության անդամների հետ: Ողջունելով մասնակիցներին` Երևանի քաղաքապետը կարեւորել է հանրաճանաչ միջազգային մրցույթը Երեւանում անցկացնելու փաստն ու ընդգծել է, որ պատմամշակութային հազարամյա հարուստ ավանդույթներն ունեցող մեր մայրաքաղաքն այսօր ապրում է ակտիվ մշակութային կյանքով£ Տարոն Մարգարյանը նաև նշել է, որ քաղաքապետարանը, մեծ տեղ հատկացնելով մշակութային համատեղ ծրագրերի իրականացմանը, ակնկալում է եվրոպական մասնակից պետությունների տարբեր քաղաքների հետ գործընկերային հարաբերությունների ձեւավորում եւ ընդլայնում:

“Համոզված եմ, որ մրցութային ծրագիրը, որն ամեն տարի հիացնում է տարբեր երկրների քաղաքացիների, այս տարի ևս հաճույք եւ հիացմունք կպատճառի ամբողջ աշխարհին: Հաջողություններ եմ մաղթում մեր բոլոր տաղանդավոր փոքրիկներին և հուսով եմ, որ Երևանի ջերմությունը կտանեք ձեզ հետ ու անպայման կցանկանաք կրկին այցելել մեր քաղաք”,-նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

“Մանկական Եվրատեսիլ” երգի մրցույթում Հայաստանի  պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը մանկական եվրատեսիլին մասնակից պատվիրակությունների անդամների անունից շնորհակալություն է հայտնել քաղաքապետին` հանդիպման, ջերմ բարեմաղթանքների եւ աջակցության համար:

“Հյուրերը ոգեւորված եւ տպավորված են մեր հին, բայց եւ երիտասարդ քաղաքի գեղեցկությամբ եւ հյուրընկալությամբ: Շատերն այնքան են սիրել մեր քաղաքը, որ վերադառնալու ցանկություն են հայտնել:”,-նշել է Գոհար Գասպարյանը:

Հանդիպմանը ներկա էր նաև նախորդ տարի “Մանկական Եվրատեսիլ” երգի մրցույթում մեր երկրին հաղթանակ բերած Վլադիմիր Արզումանյանը: Շնորհակալություն հայտնելով փոքրիկին մեր երկրի պատիվը բարձր պահելու համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մաղթել է  նրան նորանոր հաղթանականեր ու նվաճումներ և հանձնել է մայրաքաղաքի զինանշան-խորհրդանիշը:

Հանդիպման ավարտին պատվիրակության անդամները Երևանի քաղաքապետին են փոխանցել ազգային հուշանվերներ եւ, ի հիշատակ հանդիպման, լուսանկարվել են քաղաքապետի հետ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Դիտվել է 968 անգամ:
Print Friendly

Leave a Reply