Թատերական գործիչների միությունում ամփոփվեց Երիտասարդ ռերժիսորների 6-րդ հանրապետական փառատոնը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | December 2, 2011 16:27

Այսօր Հայաստանի թատերական գործիչների միությունում ամփոփվեց Երիտասարդ ռերժիսորների 6-րդ հանրապետական փառատոնը:

Ամփոփիչ ասուլիսին ներկա էին` ՀԹԳՄ քարտուղար Սոնա Մելոյանը, ով առաջինը կիսվեց ներկաների հետ.

“Այսպիսի փառատոն մենք չէինք ունեցել, ներկայացումների պրոֆեսիոնալ մակարդակը բավականին բարձր էր: Ներկայացումները բազմաժանր էին` դրամա, կատակերգություն, տիկնիկային արվեստ և այլն: Երիտասարդ էին ռեժիսորները, բայց նրանց արյունը եռում էր և դա էլ հանդիսացավ բարձր որակ ապահովել բեմում և հանդիսատեսսի դատին հանձնվեցին որակ ու ճաշակ ունեցող ներկայացումներ: Ամեն ինչ անցավ հաջող և Երևանում, և մարզերում”:

ՀԹԳՄ քարտուղար Լևոն Մութաֆյանը նույնպես իր հիացմունքը հայտնեց ներկաներին.

“8 բեմադրությունները, ոչ միայն նեղ առումով կարող են համարվել հայ հասարակության համար ցուցադրված ներկայացումներ, այլ դրանք դուռ ու պատուհան բացեցին դեպի եվրոպական փառատոն: Սա մեծ ձեռքբերում էր, ես շնորհավորում եմ և սպասում կրկին նոր անակնկալների”:

 

Հայաստանի թատերական գործիչների միությունը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 23-30-ը Երևանում անցկացրեցին Երիտասարդ ռեժիսորների 6-րդ հանրապետական փառատոնը: Առաջին անգամ փառատոնը անցկացվել է 2006թ.-ին:

Փառատոնը հիմնադրվել է ՀԹԳՄ կողմից, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանի նախաձեռնությամբ:

Փառատոնի գլխավորն նպատակն է ներկայացնել երիտասարդ ռեժիսորների նոր բեմադրությունները` բացահայտելով նոր անուններ /փառատոնին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան ռեժիսորներ/:

Այս տարի երիտասարդ ռեժիսորների 6-րդ հանրապետական փառատոնում ներկայացվեցին 8 ներկայացում, այդ թվում 2 ներկայացում մարզային թատրոններից. Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, Լյուդվիգ Հարությունյանի բեմադրությամբ ներկայացրեց  ” Բլեզ” ներկայացումը, իսկ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը Սարգիս Մանուկյանի բեմադրած “Խիստ սիրահարված տաքսիստը” ներկայացումը:

Թատերասեր հանրության դատին հանձնվել էին երիտասարդ ռեժիսորներ Սամսոն Մովսիսյանի` “Քիթը”, Գոռ Մարգարյանի` “Լյուսիեն Լյուկ”, Զարուհի Անտոնյանի` “Թևավորը”, Իրա Հարությունյանի` “Գայլն ու յոթ ուլիկները”, Գոհար Փոքրիկյանի` “ՈՒրիշ մարդը”, Հենրի Քոչարյանի` ‘Զգուշացեք կանայք են” բեմադրությունները:

Անժելա Շահումյան

 

Դիտվել է 1193 անգամ:
Print Friendly

Leave a Reply