Ընտրակաշառքները չե՞ն ազդում ընտրությունների արդյունքների վրա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 2, 2011 15:30

Անդրադառնալով ընտրությունների արդյունքների վրա ընտրակաշառքների ունեցած ազդեցությանը` Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը պարզաբանեց մի շարք նրբություններ: Այսօր նա, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Հայաստանի ընտրազանգվածում մի զանգված կա, որ որոշում կայացնում է վերջին պահին` կաշառքի կամ այլ  ակնկալիքներ ունենալով:

«Դա մոտ 15 տոկոսն է, մենք գիտենք նրանց ակնկալիքները` մասամբ ուզում են անմիջապես կաշառվել, կամ պատրաստ են շրջանցված կաշառվել, կամ ինչ-որ ակնկալիք  ունեն, որ գան ու իրենց ձայնը տան: Եթե այդ ակնկալիքնը չկա, ուրեմն նրանք ընդհանրապես չեն էլ գնա ընտրության: Բայց երբ առաջին ու երկրորդ տեղերի մեջ 15 տոկոսից բարձր է կտրվածքը, կաշառքները չեն ազդում ընտրությունների հիմնական արդյունքի վրա` հաղթողը լինում է մեկը: Եթե այդ 15 տոկոսից պակաս է, ուրեմն այս կաշառքները վճռորոշ դեր են կատարել»,- ասաց բանախոսը:

Այս մոտեցմամբ է նա բացատրում իր այն պնդումները, թե Հայաստանում ընտրակաշառքները էական ազդեցություն չեն ունենում ընտրությունների վերջնական արդյունքների վրա: Նա բացատրում է, որ եթե մի մրցակիցը մյուսին հաղթում է , օրինակ, ձայների 20 տոկոս առավելությամբ, իսկ ընտրակաշառքով ընտրողները կազմել են ընտրողների 15 տոկոսը, ապա այդ ընտրակաշառքները չեն փոխում ընտրության արդյունքները, որովհետև հաղթողը, միևնույն է, հաղթելու էր:

 

Դիտվել է 866 անգամ:
Print Friendly

Leave a Reply