«Ես չեմ նեղանում, երբ ինձ անվանում են գրդոնչի, սուտխոսան, կեղծարար, նկարիչ և այլն». Ահարոն Ադիբեկյան

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 2, 2011 14:30

Ահարոն Ադիբեկյանը համակերպվել է խաղի կանոններին և չի նեղանում, երբ իր հրապարակած թվերին հավատով կամ վստահությամբ չեն մոտենում: Նա դա համարում է բնական երևույթ, քանի որ յուրաքանչյուր մարդ, երբ գնում է ընտրության, համոզված է, որ ինքն է լինելու հաղթողը: Իսկ երբ նրան ասում են, որ շանս չունի, ապա դա համարում է կեղծարարություն:

«1998 թվականի ընտրություններին նախագահի 21 թեկնածու ունեինք: Բոլորն էլ նույնն էին ասում` «եթե լինեն արդար, մաքուր ընտրություններ, մենք միանշանակ կանցնենք երկրորդ փուլ, եթե անցնենք երկրորդ փուլ, մենք միանշանակ հաղթող ենք…»: Բոլորն էլ նույն բանը կրկնում էին, իսկ մենք գիտեինք, որ ընդամենը ախոյանները` մրցակիցները,  չորսն են: Մնացած 17-ից երեքն իմ մոտիկ ընկերներն էին: Երբ ասացի, որ դուք միասին ունեք 1 տոկոս ձայներ, բոլորն ասացին` «Ադիբեկյանի տվյալները սուտ են, նկարված են»: Հետո զանգ էին տալիս, ասում էին կներես, մենք ստիպված ենք այդպես ասել, որովհետև մեր սպոնսորներին ինչպե՞ս կարող ենք ասել, որ 1 տոկոս  ձայներով եկել ենք ընտրությունների. Մեզ ո՞վ կֆինանսավորի, կամ կաջակցի»,- պատմեց սոցիոլոգը:

Ադիբեկյանը այդ երևույթը համարում է նորմալ և քաղաքական խաղի կանոներով պայմանավորված: Իսկ այդ խաղի կանոնները նա ընդունել է, և չի նեղանում, երբ, նույնիսկ, իրեն անվանում են գրդոնչի, սուտխոսան, կեղծարար, նկարիչ և այլն:

 

 

 

 

 

Դիտվել է 1014 անգամ:
Print Friendly

Leave a Reply