Սփյուռքահայ դիմորդներից ամենաշատը նախընտրում են Բժշկական համալսարանը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | September 16, 2009 18:35

fp_uniyear_pier19 երկրներից 200-ից ավելի սփյուռքահայ դիմորդներ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատութւուններում սովորելու համար դիմել են ՀՀ ԿԳ նախարարություն:

Նախարարության սփյուռքի վարչության առաջատար մասնագետ Ամալյա Քոչարյանն ասել է, որ այս տարի դիմորդների մեծ մասը` 48 շրջանավարտ, ցանկություն է հայտնել սովորել Բժշկական համալսարանում, իսկ 39-ը` Երևանի պետական համալսարանում:

Սփյուռքահայերի նախընտրությամբ՝ հաջորդում է Մանկավարժական համալսարանը, Կոնսերվատորիան, Գեղարվեստի համալսարանը:

Սփյուռքահայերի մեծ մասը` 93 հոգի, Հայաստան են եկել Վրաստանից, մասնավորապես` Ջավախքից: Շատ են նաև Ռուսաստանի Դաշնությունից` 52 դիմորդ: Առաջին անգամ մեկական սփյուռքահայեր են եկել նաև Լեհաստանից, Սերբիայից, Ռումինիայից, Իսպանիայից, իսկ 3 դիմորդ եկել է Իսրայելից:

Քոչարյանն «Արմենպրես»-ին ասել է, որ հայագիտական, արվեստի և մշակույթի մասնագիտությունների գծով տարբեր բուհերում սփյուռքահայ ուսանողների համար այս տարի հատկացվել են 70 անվճար տեղեր, սակայն պետպատվերով տեղերում առայժմ ընդունվել է 47 դիմորդ:

Նախապատրաստական կուրսում սովորող սփյուռքահայերը բուհ կընդունվեն առանց քննության: Նախապատրաստական բաժնում ուսանելու համար սփյուռքահայ դիմորդների դիմումները կընդունվեն մինչև նոյեմբերի 6-ը ներառյալ, իսկ հետբուհական ծրագրերով ուսանելու համար` մինչև սեպտեմբերի 30-ը:

Դիտվել է 1594 անգամ:
Print Friendly

Leave a Reply