Աշխարհի վերջը հետաձգվում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 2, 2011 15:29

Հիերոգլիֆների հայտնի մասնագետը, մեկնաբանելով մայաների   մարգարեությունը, որի համաձայն, իբր աշխարհի վերջը մյուս տարի կլինի, հայտարարել է, որ այդ լուրերը սխալ են ու ոչ մի կապ չունեն հնագույն ազգի կանխագուշակումների հետ:

Գերմանացի գիտնական Սվեն Գրոնեմեցերի խոսքով, խուճապը պայմանավորված է հնագույն տեքստի սխալ մեկնաբանությամբ. այն մի քանի տարի առաջ հայտնաբերվել է Տաբասկոյում:

Եթե քարե սալի վրա  1300 տարի առաջ փորագրված հիերոգլիֆները ճիշտ  վերծանվեին, ապա կստացվեր, որ խոսքը մարդկային քաղաքակրթության վերացման ու նրա զարգացման մեջ նոր դարաշրջանի սկզբի մասին է:

 

Դիտվել է 1185 անգամ:
Print Friendly

Leave a Reply