Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է գերմանական Կարմիր խաչի արտաքին կապերի տնօրենին

Պաշտոնական, Օրվա լուր | | December 2, 2011 15:57

Երևանի քաղաքապետ Տարոն  Մարգարյանը հանդիպել  է գերմանական Կարմիր խաչի արտաքին կապերի տնօրեն Միխայիլ Վիբելին£ Հանդիպման ընթացքում բարձր գնահատելով երկու տասնամյակը բոլորած բարենպաստ համագործակցության արդյունավետությունըª կողմերը երկուստեք վերահաստատել են գործակցությունն առավել սերտ ու նպատակային  դարձնելու պատրաստակամությունը:

Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է արագ արձագանքել Գերմանական Կարմիր խաչի երևանյան գրասենյակի բարեգործական առաքելության շրջանակում առաջացող խնդիրներին, որոնց լուծումը գտնվում է մունիցիպալ իշխանության լիազորությունների տիրույթում: Որպես ասվածի վառ օրինակ քաղաքապետը բերել է Երևանի ավագանու որոշմամբ գերմանական Կարմիր խաչի երևանյան գրասենյակին գույքահարկի արտոնություն տրամադրելու փաստը:

“Գիտեմ, որ բարեգործական ձեր առաքելության շրջանակում անչափ կարևոր է նաև մեր վարչական շրջանների պատասխանատվությունն այդ հարցում, ուստի մեկ անգամ ևս վստահեցնեմ ձեզ, որ մենք պատրաստ ենք շարունակել սոցիալական համատեղ ծրագրերն ու ենթածրագրերը, քանի դեռ Երևանում առկա է սոցիալապես անապահով քաղաքացիների հոգսերը թեթևացնելու անհրաժեշտությունը”,- շեշտել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Միխայիլ Վիբելն իր հերթին շնորհակալություն է հայտնել քաղաքապետին համագործակցության շարունակման պատրաստակամության համար և որպես արդյունավետ փոխգործակցության օրինակ հատկանշել է կազմակերպության և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի միջև ձևավորված երկարամյա համագործակցությունը: Միայն այս վարչական շրջանում 350 շահառուներ օգտվում են”Գթության խոհանոցից”:

Այնուհետ Միխայիլ Վիբելը գերմանական Կարմիր խաչի նախագահ դոկտոր Լորենց Մենցի անունից շնորհավորել է Տարոն Մարգարյանին` Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և փոխանցել է նրա ուղերձը, որում մասնավորապես ասված է.”Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում օժանդակելու Ձեզª Երևանի բնակիչների սոցիալական հոգսի թեթևացման Ձեր բոլոր նախաձեռնություններում: Ցանկանում եմ Ձեզ առողջություն և անկոտրում կամքª ձեր չքնաղ մայրաքաղաքի բարգավաճմանն ուղղված բոլոր նախաձեռնություններում”: Իր կողմից էլ Միխայիլ Վիբելն հավելել է, որ լավ ճանաչելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին վստահ է, որ նա լավագույնս կկատարի իր պարտականությունները` ի շահ երևանցիների:

Միխայիլ Վիբելը հիշատակել է նաև քահանա Կառլ-Հայնց Շայդեին, ով ևս իր ջերմագին ողջույններն ու բարեմաղթանքներն է փոխանցել Տարոն Մարգարյանին` Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Միխայիլ Վիբելը նաև տեղեկացրել է, որ Հայաստանին ուղղված մարդասիրական ծրագրերի համար Կառլ-Հայնց Շայդեն այս տարի պարգևատրվելու է Գերմանիայի դաշնային հանրապետության Նախագահի բարձրագույն Շքանշանով:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Դիտվել է 962 անգամ:
Print Friendly

Leave a Reply