Վրաերթեր հանրապետությունում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 2, 2011 15:04
Դեկտեմբերի 1-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «Միցուբիշի-Պաջերո» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 57-րդ կմ-ին բախվել  է «ՎԱԶ-21140»  մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վերջինիս ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 1-ին, ժամը 20.30-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մարտունի-Վարդենիս ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 56-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 1-ին, ժամը 23.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենան  Նոյեմբերյան-Բերդավան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և   շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 776 անգամ:
Print Friendly

Leave a Reply