Ֆինլանդիայում տան վարձի դիմաց վճարում են ինտիմով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 2, 2011 14:58

Ֆինլանդիայում ավելի ու ավելի մասսայականություն է ստանում ինտիմ ծառայությունների դիմաց վարձով տուն տրամադրելը: Նման գործարքներն  իրավական են, եթե բնակարանատերը բռնություն ու սպառնալիք չի բանեցնում:

Ամեն ամիս  լինում են մարդիկ, ովքեր ցանկանում են հանձնել բնակարանը ինտիմ բնույթի ծառայությունների դիմաց: Հաճախ նման գործարքների համաձայնում են ուսանողները, որոնց դրամական միջոցները սահմանափակ են: Գործարքը կայացած է համարվում, եթե  երկու կողմերն էլ չափահաս են:

Ոստիկանությունն ամեն դեպքում կանանց առաջարկում է նման պայմանագրի դեպքում տեղյակ պահել իրավապահներին` հանցագործությունից ապահովագրվելու համար:

Ֆինլանդիայում մարմնավաճառությունն օրինական հիմքերի վրա է: Դրա փոխարեն, արգելված են կավատությունն ու սեքսուալ ծառայությունների  հրապարակային առևտուրը:

Դիտվել է 1305 անգամ:
Print Friendly

Leave a Reply