Ավազակային հարձակում կատարածը փախել է,իսկ կողոպուտ կատարողը `բերման ենթարկվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 2, 2011 14:50
Դեկտեմբերի 1-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել  տաքսի ծառայություններից մեկի 27-ամյա վարորդն ու հայտնել, որ գիշերը, ժամը 2.30-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում մի անծանոթ երիտասարդ նստելով իր «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենան՝ պատվիրել է գնալ Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամաս, սակայն հասնելով նշված վայրը` դուրս է եկել մեքենայից և գազային ատրճանակից 1 անգամ կրակելով իր ուղղությամբ՝ սրահից վերցրել է 14.000 դրամ ու դիմել փախուստի:
Կատարվում է նախաքննություն:

 

Դեկտեմբերի 1-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Չարենցավան քաղաքից բերման են ենթարկել 22-ամյա Սևակ Սարգսյանին:
Պարզվել է, որ Սարգսյանը նոյեմբերի 23-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Երևանի Աբովյան և Կորյուն փողոցների խաչմերուկի մոտ ձեռքով հարվածելով 24-ամյա մի աղջկա գլխին՝ հափշտակել է նրա ձեռքի պայուսակը, սակայն ճանապարհին գցել է գետնին և դիմել փախուստի:
Կատարվում է քննություն:

 

Դիտվել է 938 անգամ:
Print Friendly

Leave a Reply