Եվրոպայում 240 հազար դոլար արժողությամբ շոկոլադ են պատրաստել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 2, 2011 14:45

Բրյուսելում շոկոլադի վարպետ Պոլ Ուիթամերը և ոսկերիչ Ֆեբին Լասկարը ստեղծել են շոկոլադ, որի  մեկ սալիկն արժի  240 հազար դոլար:

Սալիկի բաղադրության մեջ շոկոլադի կրեմ է, կոճապղպեղ և այլն: Այն զարդարված է ուտելի ոսկով: Յուրաքանչյուր սալիկի հետ գնորդին 3,6 կարատանոց ադամանդ է  տրվում:

Lake Forest Confections ընկերությունը ամենաթանկ շոկոլադների ասորտի է արտադրում: Le Chocolate  շոկոլադների տուփը ոսկերչական աշխատանքով է զարդարված, որն արժե մեկուկես մլն դոլար:

Լոնդոնում է Harrods հեղինակավոր հանրախանութը, որտեղ գնորդին է ներկայացված  10 հազար դոլար արժողությամբ շոկոլադի տուփ, որի մեջ 49 կտոր սալիկ է: Այն փաթաթված է մետաքսով ու զարդարված  Swarovski բյուրեղներով:

 

Դիտվել է 1237 անգամ:
Print Friendly

Leave a Reply